|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաարդյունաբերության զարգացումն Ադրբեջանի ապահովության ու անվտանգության երաշխիքն է։ Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, Չավուշօղլուն նաև շեշտել է, որ դա ակնհայտ զգացվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։
Փաստորեն, արդեն որերորդ անգամ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչում է ինքնախոստովանանք, որ 44-օրյա պատերազմն Արցախի դեմ մղել են իրենք ու իրենց վարձակալած ահաբեկիչները։ Այդ կերպ թուրք պաշտոնյաները նաև Ալիևին են հիշեցնում, որ իրենց ենթական է և չփորձի հանկարծ ինքնուրույն խաղեր խաղալ։