Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան խոստովանել է, որ Ուկրաինա կործանիչների արագ մատակարարում չի ակնկալում։
«Ես չեմ ակնկալում, որ կործանիչների մատակարարումը շուտով կլինի, քանի որ դա շատ բարդ խնդիր է նյութատեխնիկական ապահովման եւ տեխնոլոգիայի առումով», - ասել է նա գերմանական Bild am Sonntag թերթին:
«Ուստի մենք ասում ենք, որ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումն արեւմտյան կործանիչների վրա պետք է սկսել հենց հիմա, որպեսզի երբ ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ որոշում կայացվի, մենք ժամանակ ու ամիսներ չկորցնենք վերապատրաստման վրա», - հավելել է Ուկրաինայի արտգործնախարարը։
Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը հայտարարել էին, որ Լեհաստանի եւ Սլովակիայի «ՄիԳ-29» կործանիչները կբարձրացնեն ինքնաթիռների պարկի մարտունակությունը, որն այժմ ունի Ուկրաինայի զինված ուժերը։ Միաժամանակ նրանք հավելել էին, որ ռուսները բազմապատիկ ավելի շատ ավիացիոն խմբավորում ունեն, ուստի Ուկրաինային այժմ ավելի լավ տեխնիկա է հարկավոր, քան «ՄիԳ-29»-ը։ Օրինակ՝ ամերիկյան F-16 կործանիչներ։
Մինչ այդ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել էր, որ Վարշավան պատրաստ է Ուկրաինային կործանիչներ տրամադրել, գրում է УНИАН-ը։