Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դերսիմում բնակվող բոլոր ցեղատոհմերի մեջ անպայման հայկական արմատներ կգտնեք. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թուրքիայում գործող՝ Դերսիմի հայերի դավանանքի և փոխօգնության միության հիմնադիր Միհրան Փրկիչ Գյուլթեքինը: Վերջինիս համոզմամբ` միայն վախն է պատճառը, որ մարդիկ չեն կարողանում խոստովանել իրենց հայկական արմատների մասին:
Սակայն դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում չեն ժխտում, որ իրենք հայեր են, արմատներին չեն վերադառնում, որովհետեւ բարդույթներ ունեն, որ իրենց չեն հասկանա:
Միհրանի ընտանիքում եւս հայկական արմատներին վերադառնալու խնդիրը շատ է քննարկվել, քանի որ Դերսիմում նրանք հայտնի են եղել որպես հայի ընտանիք: «Արխիվներին ծանոթանալուց հետո ես դիմեցի դատարան` փոխեցի անունս, իսկ հետո հիմնեցի այս միությունը` Դերսիմի հայերի դավանանքի և փոխօգնության միությունը»,- պատմում է Միհրան Փրկիչը:
Հիմա նա փորձում է նաեւ հայերեն սովորել: