Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանամերձ շրջաններում պերմանենտ անկայունությունը կդանդաղեցնի «Զարգացման ուղի» ծրագրի իրականացումը
Թուրքիայի ԿԸՀ-ն բազմաթիվ բողոքներից հետո որոշել է՝ «քրդամետ» «Ժողովուրդների հավասարության եւ ժողովրդավարութայն» կուսակցության (DEM) թեկնածու Աբուդալլահ Զեյդանը կդառնա Վանի քաղաքապետ։ Մարմինն իր որոշումը պատճառաբանել է, որ ընտրական խորհրդի նախնկան որոշումները վերանայման ենթակա չեն անգամ Սահմանադրական դատարանի կողմից, «վերջնական են»: Հատկանշական է՝ իշխող կուսակցության փոխնախագահը նորընտիր քաղաքապետին պաշտոնանկ անելու որոշումն անվանել է «խելահեղություն»՝ դրա պատասխանատվութոյւնը դնելով տեղի ընտրական հանձնաժողովի վրա: Այժմ քուրդ ցուցարարները զայրույթը փոխել են ողորմության՝ տոնելով հաղթանակը։ DEM սոցիալական ցանցերում ողջունել է խորհրդի որոշումը՝ որպես քուրդ ժողովրդի, մեր ընկերների եւ ժողովրդավարական հասարակության դիմադրության արդյունք», քրդերեն բղավելով, «կեցցե քրդական դիմադրությունը»:
Հիշեցնենք՝ մարտի 29-ին 29-ին Թուրքիայի արդարադատության նախարարությունը դատարանի կողմից «ահաբեկչական քարոզչության» համար 4 տարվա ազատազրկումից հետո 2022ին ազատ արձակված Զեյդանին արգելել էր մասնակցել ընտրություններին, սակայն նրա անունն արդեն տեղ է գտել քվեաթերթիկներում։ Նրա հաղթանակից հետո Վանի նահանգի ընտրական հանձնաժողովը որոշել է 55,48 տոկոս ձայն հավաքած քուրդ քաղաքկան գործչին զրկել քաղաքապետի աթոռը զբաղեցնելու իրավունքից՝ այն հանձնելով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու Աբդուլհաթ Արվասին, որը 27,15 տոկոս ձայներով զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչը զանգվածային անկարգություններ է հրահրել Վանի նահանգում եւ շատ այլ նահանգներում՝ արեւմուտքում գտնվող Իզմիրից մինչեւ հարավ-արեւելքում գտնվող Հաքքարի։
Մարտի 31-ի մունիցիպալ ընտրությունների ժամանակ DEM –ն ամրապնդեց իր դիրքերը՝ հաղթելով 10 գավառական կենտրոններում՝ 5 տարի առաջվա 8-ի համեմատ։ Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Անատոլիայի շատ շրջաններում ագրեսիվ ամբոխները բախումների մեջ են մտել ոստիկանութայն հետ։ Ուժայիններին քարեր ու մոլոտովի կոկտեյլներ են նետել։ Ավելին՝ Հաքքարիում ցուցարարները հարձակվել են իշխող ԱԶԿ-ի ղեկավարի գրասենյակի վրա (թուրքական ԱԶԿ) ղեկավար Զեյդին Քայայի գրասենյակի վրա, ով չի տուժել։ Ներքին զորքերի ստորաբաժանումները (ժանդարմերիա) տեղակայվել են արեւելյան Թուրքիայի մի քանի քաղաքներում, իսկ «խաղաղ ցուցարարների» դեմ օգտագործվում են արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ անկարգությունների մասնակիցների թվում նկատվել են զինված տեղացի ուլտրաներ եւ PKK-ի ընդհատակյա անդամներ՝ քաղաքացիական հագուստով։ Որոշ տեղերում փողոցներում հայտնվել են զրահափոխադրիչներ, լսվել են կրակոցներ։ Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտարարել է մի քանի խոշոր քաղաքներում 89 մարդու բերման ենթարկելու մասին։
Բրիտանական Financial Times-ը զուգահեռներ է գտնում Վանում տեղի ունեցած բախումների եւ «Գեզի այգու բողոքի ցույցերի» միջեւ, որոնք սկսվել են 2013ին Ստամբուլում եւ վերածվել «Էրդողանի իշխանության գալուց ի վեր ամենադաժան ազգային հասարակական ընդվզումներից մեկի»: Այնուամենայնիվ, անկարգությունները, չնայած իրենց թափին, համեմատաբար տեղայնացված բնույթ էին կրում Turkish authorities yield to protesters over local election (ft.com)։ Անկարան եւ Ստամբուլը (բավականին մեծ թվով քրդական բնակչությամբ) բողոքի ակցիաներով չեն վարակվել։ Ստամբուլի նահանգապետարանում հայտարարել են չարտոնված ցույցեր անցկացնելու փորձի համար 132 մարդու ձերբակալության մասին: Կրքերի նման ինտենսիվության դեպքում իրավիճակը կարող է զարգանալ ավելի արագ, քան որեւէ մեկը, հավանաբար, հույս ունի կամ ականկալում է: Փաստ չէ, որ իրենց ուժը զգացած ցուցարարները կորոշեն ցրվել, այլ ոչ թե նոր պահանջներ ներկայացնել։ ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ ձերբակալությունները չարտոնված ցույցերի, քարերով ուժայինների վրա հարձակումների հետեւանք են, սակայն, թվում է, վերջինս այնքան կարեւոր չէ, որքան որոշ քաղաքական հանգամանքներ: Ցուցարարներն իրենց թույլ էին տալիս վանկարկել կարգախոսներ, որոնք գովաբանում էին «անջատողական ահաբեկչական կազմակերպութոյւնը»։ Ինչ վերաբերում է անջատողական կարգախոսներին, փաստորեն, որոշ տեսանյութերում կարելի է լսել Biji Serok Apo՝ «Կեցցե(ուռա։ՃՃՃ) առաջնորդ Ափո» կարգախոսը։ Այսպես է կոչվում Թուրքիայի քրդերի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (Թուրքական PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ բանտարկություն է կրում Իմրալի կղզում։ Ցուցարարները նաեւ վանկարկել են «Քուրդիստանը կդառնա ֆաշիզմի գերեզման» եւ «ԱԶԿ-ն ահաբեկիչներ են»։ Հատկանշական է նաեւ այն, որ ձախակողմյան քրդական DEM կուսակցությունը, որից էլ առաջադրվել էր ավելի վաղ մրցավազքից հանված թեկնածուն, առանձնապես չի թաքցնում իր անմիջական շփումները Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ HDP, որի առաջնորդներ Սելահաթթին Դեմիրթաշը եւ Ֆիգեն Յուքսեքդաղը դեռեւս 2016-ին ձերբակալվել էին հատուկ ծառայությունների կողմից՝ PKK-ի հետ կապերի կասկածանքով։ Խոսելով DEM-ի մասին՝ հարկ է նշել, որ այն ինչ-որ իմաստով ներկայացնում է HDP-ն:
Նշմարվում է՝ Վանում եւ քրդական բնակչություն ունեցող թուրքական այլ քաղաքներում բողոքի ակցիաների ժամանակ երեւում են նաեւ այլ՝ շատ կոնկրետ հետաքրքրվողներ։ Խոսքը կոլեկտիվ Արեւմուտքի, ավելի ճիշտ՝ նրա իմպերիալիստական մասի մասին է, որը փորձում է համաշխարհային հանրությանն ակտիվորեն պարտադրել համաշխարհային առեւտրի, հետեւբար՝ նաեւ խաղի իր կանոնները։ Հազիվ թե կասկածի ենթակա է նաեւ այն, որ այս սադրանքի կազմակերպման մեջ ներգրավված է եղել նաեւ «խորքային պետությունը»։ Ի վերջո, պետությունը կարող էր եւ իրավունք ուներ առանձնացնել անհավատարիմ թեկնածուին հեռավոր մատույցներում։ Տվյալ դեպքում Զեյդանին թույլ տվեցին հաղթել, իսկ հետո փաստացի խլեցին մանդատը։
Բազմազգ Թուրքիայի համար քրդական խնդիրը մեկ դար շարունակ (այդ թվում՝ Օսմանյան ժամանակաշրջանում) մնաց աքիլեսյան գարշապարը։ Իհարկե, այդ մասին քաջատեղյակ են արեւմտյան հատուկ ծառայությւքնները, որոնք քրդական անջատողականությունն օգտագործել են Անկարայի հավակնությունները զսպելու համար։ Պատմականորեն «քրդական քարտեզն» ունիվերսալ գործիք է ոչ միայն միայն Թուրքիային զսպելու համար, այլեւ ակտիվորեն օգտագործվել է հարեւան Սիրիայում, Իրաքում, Իրանում։ Իզուր չէ, որ ԱՄՆ-ն զինել եւ ֆինանսապես աջակցել է Սիրիայում «Սիրիական ժողովրդավարական ուժերին» (SDF), այն դեպքում, երբ այդ կազմակերպությունում ընդգրկված քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) սերտորեն կապված են PKK-ի հետ։ Դրանով է բացատրվում Անկարայի կողմից 2015-2019թթ․ «Եփրատի վահան», «ձիթենու ճյուղ», «խաղաղության աղբյուր եւ այլ միջսահմանային գործողությունների իրականացումը։
Բայց ի՞նչ պահանջեցին ամերիկացիներն այս անգամ։ Լուծումը Թուրքիայի եւ Իրաքի դաշնային իշխանությունների պլաններում է՝ ստեղծել «Զարգացման ուղի» տրանսպորտային եւ լոգիստիկ նախագիծ, որը կոչված է 1200 կմ երկաթուղով եւ ավտոմոբիլային ճանապարհներով միացնել Թուրքիան իրաքյան էլ-Ֆաո նավահանգստին: Ըստ ծրագրի շինարարությունը պետք է ավարտվի 2025ին։ Նախագծի իրականացման դեպքում այս երթուղին ամենակարճն ու ամենամատչելին կլինի «Հարավ-հյուսիս» միջնցքների շարքում, որոնք կկապեն Արեւելյան Ասիան, Մերձավոր Արեւելքը եւ Եվրոպան: Գլխավորն այն է, որ դրա նախաձեռնողները՝ Անկարան եւ Բաղդադը, «Զարգացման ուղին» դիրքավորվում է որպես այլընտրանք ամերիկյան «Հնդկաստան – Մերձավոր Արեւելք – Եվրոպա» նախագծին։
Իսկ հիմա Անկարայում պետք է եւս տասն անգամ մտածեն եւ ամեն ինչ կշռադատեն, նախքան Բաղդադի հետ քրդերի դեմ Էրդողանի հայտարարած համատեղ գործողությունը սկսելը Turkey, Iraq hold security talks in Baghdad, Iraqi government says | Reuters։ Մինչդեռ Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտը պետք է որոշ ժամանակ ունենան՝ հուսիտների հետ խնդիրները լուծելու եւ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը գոնե մասամբ լուծելու համար՝ իրենց երթուղիներն ու միջանցքներն իրականացնելու համար: Ճիշտ է՝ ամերիկացիներն այս դեպքում էլ ամենեւին երաշխավորված չեն ձախողումից, թեկուզ այն պատճառով, որ որոշ հակամարտություններով մյուսները սովորաբար չեն մարում, հավասարապես՝ խարույկին բենզին չեն լցնում։
Յուրի Կուզնեցով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի