Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
«Նավալնիզմը» ժամանակակից դարաշրջանում Ռուսաստանում լիբերալիզմի զարգացման միակ, բայց, այնուամենայնիվ, հիմնական ձեւը չէ: «Փաշիզմը» ժամանակակից Հայաստանում լիբերալիզմի զարգացման միակ, բայց, այնուամենայնիվ, հիմնական ձեւն է, որը Ռուսաստանի հետ կիսում է ընդհանուր դարավոր պատմական ժառանգությունն ու նախադրյալները՝ ռուս եւ հայ ժողովուրդների կոնկրետ-պատմական բնույթի բոլոր տարբերություններով հանդերձ։ «Փաշիզմը» էվոլյուցիայով աճել է (մասամբ դիալեկտիկորեն հաղթահարելով այն) Հայաստանի առաջին նախագահ, արեւմտամետ լեւոն տեր-պետրոսյանի ուսմունքից։ «Նավալնիզմը» ելցինիզմի ուղղակի ժառանգորդն է՝ որպես արեւմտականության սկզբնական ձեւ ժամանակակից Ռուսաստանի Դաշնութոյւնում, որպես առաջին նախագահ Ելցինի, հատկապես վաղ Ելցինի սկզբնական ուսմունք։ Արդեն այդ պատճառով եւ «նավալնիզմը», եւ «փաշիզմը» չէին կարող չներծծել բելովեժյան դավադրության թունավոր արմատի հյութը եւ 1991 թ-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ բացարձակապես անօրինական փաստաթղթեր, որոնք կոպտորեն խախտում էին ինչպես Խորհրդային օրենսդրությունը միութենական հանրապետությունների տարանջատման մեխանիզմի վերաբերյալ, այնպես էլ միջազգյին իրավունքի հիմքերը եւ ազգերի ինքնորոշման մասին ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Այդ փաստաթղթերի «լեգիտիմությունը» դե ֆակտո որոշվում էր միայն ԱՄՆ-ի եւ հավաքական Արեւմուտքի այլ երկրների ուղղակի թելադրանքով։Այս փաստաթղթերը սկզբունքորեն անհամատեղելի են ինչպես ռուսական, այնպես էլ հայկական պետականւոթյան դարավոր զարգացման պատմական ավանդույթի հետ։ Այդ իսկ պատճառով 1991 թ-ի համաձայնագրերի եւ դրանք ամրագրած 90-ականների սահմանադրությունների բողոքարկումը ժամանակակից հետխորհրդային տարածքում լիբերալիզմի ներկայացուցիչների նկատմամբ ամերիկյան, ՆԱՏՕ-ի պատվիրատուների անփոխարինելի պահանջն է։ Բելովեժյան/Ալմա-Աթայի համաձայնագրերը տոտալ ժխտում են ոչ միայն նախկին պատմական սահմանները, այլեւ, ամենակարեւորը՝ ժողովուրդների ազգային ինքնությունը եւ էթնոմշակութային, լեզվական եւ կրոնական ինքնորոշման նրանց իրավունքը եւ իրենց ավանդական ինքնության պահպանումը, այնպես որ գլոբալիստները չէին կարող մտածել այս ամենը ոչնչացնելու ավելի լավ գործիք: յԱնուամենայնիվ, ոչ բոլոր ժողովուրդներն են, ովքեր ունեն իրենց պատմական սահմանները: Սակայն եթե հայրենիքի դավաճանները բացահայտորեն ժողովրդի առաջ դուրս գան իրենց դավաճանության եւ իրենց երկրի պատմական կենտրոնները եւ իրենց ժողովրդի հատվածները պաշտպանելուց հրաժարվելու կարգախոսներով, ապա նրանք հաջողության շանսեր չէին ունենա։։ Դրա համար էլ թե Փաշինյանը եւ& -ն, թե Նավալնին ու & -ն գնում էին բաղթղումների, սուր հարցերից խուսափելու, լռելու ճանապարհով։ «Навальнизм» – не единственная, но всё-таки магистральная форма развития либерализма в России современной эпохи. «Пашизм» – не единственная, но всё-таки магистральная форма развития либерализма в современной Армении, разделяющей с Россией общее многовековое историческое наследие и предпосылки, при всем различии в конкретно-историческом характере русского и армянского народов.
Առաջինը ոչ միանգամից կարողացավ բաց տեքստով հրաժարվել Լեռնային Ղարաբաղից՝ հօգուտ Ադրբեջանի, երկրորդը չկարողացավ անմիջապես բացահայտ խոստանալ Ղրիմի, Դոնբասի եւ Նովոռոսիայի անցումը հօգուտ Ուկրաինայի (նույնիսկ եթե Նավալնիի զարմիկը՝ Չեռնիգովի մարզում Զելենսկու կուսակցության պագամավորը, շատերին ստիպեց ի սկզբանե կասկածել նման ծրագրին)։ Ճիշտ է, դեռ իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը թերթերում հոդվածներ էր գրում, որտեղ բացահայտ դատապարտում էր հայկական ավանդույթները, հայհոյում իր նախնիների վերջին խոսքերով եւ դատապարտում այն ամենը, ինչ նրանք կառուցել են։ Սակայն ավանդույթների նման ժխտման տրամաբանական հետեւանքը դա ու նրա հանցակիցները շատ ավելի ուշ հնչեցրին։ Ի՞նչ է լսում ամբողջ աշխարհը նրանց շուրթերից վերջին մեկ տարվա ընթացքում։ Հայկական ինքնագիտակցության բոլոր բաղադրիչներից, ավանդույթից, մշակույթից եւ ինքնությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին թեզեր՝ Հայ Առաքելական Եկեղեցուց, պետականության ավանդույթներից եւ անկախության հռչակագրից, 1915ի Ցեղասպանության ճանաչումից, Արցախի՝ որպես հայոց պետականության գլխավոր եւ անփոփոխ կենտրոնի ճանաչումից պատմության բոլոր ժամանակաշրջաններում:
Ի՞նչ կարգախոսներով են Նիկոլ Փաշինյանը, նրա նախարարներն ու պատգամավորները բարձրաձայնում այդ հրեշավոր բաները։ Արդյո՞ք իրենք իրենց բացահայտորեն Հայրենիքի դավաճաններ են անվանում։ Բացարձակապես՝ ոչ: Նրանք տվյալ թեզերը ներկայացնում են «իրական Հայաստան», «իսկական Հայաստան» անվան տակ, որով նրանք անվանում են ռեզերվացիա նախկին ՀԽՍՀ-ի սահմաններում մինչեւ 1988ը, որտեղ նույնիսկ զուտ տեխնիկապես, նյութատեխնիկական եւ տնտեսապես ոչ մի պետություն սկզբունքորեն ի վիճակի չէ գոյություն ունենալ։ դա, նրա նախարարներն ու պատգամավորները թքում են ողջ հայ ժողովրդի երեսին՝ պնդելով, թե նրանք «սովորեցրել են սիրել ուրիշի տարածքը» եւ «սիրտը տալ Ղարաբաղին, Վանին, Կարսին, Արարատին, Նախիջեւանին»։ Թեեւ ամբողջ աշխարհում ներկայիս Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող տարածքները աշխարհագրական եւ պատմական իմաստով կոչվում են Արեւմտյան Հայաստան (եւ այդ պատմական անվանումը որեւէ կերպ չի սպառնում ժամանակակից Թուրքիայի սահմանների անվտանգությանը), Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հրաժարվել դրանից, այն դեպքում, երբ ինքը կոչ է արել չխանգարել Բաքվի կառավարիչներին ներկայիս Երեւանի Հայաստանը անվանել «Արեւմտյան Ադրբեջան»։
Հասնում է տրագիկոմիկ կուրյոզների։ փաշինյանական կուսակցության պատգամավորներից մեկն օրերս հայտարարել էր, որ Երեւանի փողոցներով քայլելիս չպետք է մտածի Վանի մասին։ Դրա հետ մեկտեղ հենց «Վանա լճի արշալույսը» ֆիլմն է վաղուց դարձել հայկական ինքնության բաղկացուցիչ տարրերից մեկը։ Ֆիլմում պատկերված է հայ ընտանիքի կյանքը ԱՄՆ-ում, որտեղ հայրենասեր պապի մահից հետո որդին փոխում է իր ամերիկյան-կոսմոպոլիտ հայացքները եւ շարունակում է պայքարել Վան վերադառնալու համար, որտեղից նրանց ընտանիքը տեղահանվել էր Ցեղասպանության ժամանակ, իսկ երիտասարդ թոռն ամուսնանում է թրքուհու հետ եւ նրա հետ վերադառնում Վանի ափերը՝ որպես հայկական մշակույթի հավերժական կենտրոն: Արցախը եղել է հայկական պետականության առավել կարեւոր կենտրոնը, որը չի ընդհատվել անգամ 17-18–րդ դարերի մահմեդական խանությունների օրոք (ինչպես սերբական ողջ ինքնութոունը, մշակույթն ու պետականությունը հավերժ կապված են Կոսովոյի եւ Մետոխիայի կենտրոնի հետ)։ Ահա թե ինչու թե Հայկական ԽՍՀ-ում, եւ թե հետխորհրդային Հայաստանում երբեք չեն դասավանդել «Հայաստանի պատմություն», այլ միշտ «հայ ժողովրդի պատմություն» (նրանց բոլոր բնակավայրերի եւ ողջ աշխարհասփյուռ սփյուռքի), ճիշտ այնպես, ինչպես Սերբիայում դասավանդում են «սերբ ժոողովրդի պատմություն» (տարբեր քաղաքական իրավասություններ)։ Միայն Նիկոլ Փաշինյանն է մտածել դպրոցներում «հայ ժողովրդի պատմությունը» փոխարինել «Հայաստանի Հանրապետության պատմությամբ»՝ իր բելովեժյան սահմաններով եւ հայկական տեղանունները փոխարինելով թյուրքերենով։
Երբ հիմա դա ու իր թիմը պնդում են՝ հայկական պատմական հողերի մասին ցանկացած խոսակցություն ոչնչացնում է «իրական Հայաստանի» գոյության բուն հնարավորությունը (ֆորմալ առումով՝ «բելովեժյան», իսկ իրականում ավելի ու ավելի մոտ 1920 թ-ի «դաշնակցական» սահմաններին՝ միայն մեկ Երեւանյան շրջան՝ առանց Զանգեզուրի), նրանք արեւմտյան գլոբալիստների թելադրանքով կրկնում են ժամանակակից Գերմանիայի Դաշնային Հանրապետության խամաճիկային իշխանությունների քարոզչական քայլը Բոննի ռեզերվային սահմաններում գերմանական պատմամշակութային ինքնության փոխարեն «սահմանադրական հայրենասիրության» մասին։
Մենք ակամայից խորացել ենք հայկական սյուժեների մեջ ոչ թե հանուն իրենց եւ նույնիսկ հանուն օկուպացված Գերմանիայի նկատմամբ անգլո-ամերիկյան դիկտատի դասական մոդելի հետ համեմատության, այլ նախ եւ առաջ ելցինիզմ-նավալնիզմի հետ ռուսական զուգահռների։ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ռեժիմի օրինակը մեզ այստեղ պետք էր միայն այն պատճառով, որ այն խոշորացույց է, որը թույլ է տալիս ամենայն մանրամասնությամբ դիտարկել ժամանակակից ռուսական լիբերալիզմի անատոմիան, կոմպրադորյան արեւմտականության ժամանակակից քայքայումը։ Եվ այստեղ հարցն անխուսափելիորեն արմատապես է դրվում։ Հայերը պետք է ընտրեին՝ արդյո՞ք 1991 թ-ի Անկախության հռչակագրով հռչակված իրենց պետականության արդի փուլը հայոց պատմության բոլոր դարերի, հազարամյակների, Հայ Եկեղեցու հետեւորդն ու ժառանգորդն է, թե՞ խոսքը նիհիլիստական նոր իրավական սկզբի մասին է, որը սկիզբ է առնում լենինյան-ստալինյան սահմանահատումից եւ բելովեժյն-ալմաթիի դավադրությունից։ նիլլորն ուժով պարտադրեց իր երկրորդ տարբերակի ընտրությունը բոլոր հայերին։
Ճիշտ նույն ընտրությունը ելցինյան պարտությունից հետո կանգնած էր Ռուսաստանի առջեւ։ Ոչնչացնելով նույնիսկ 1978 թ-ի ՌՍՖՍՀ Սահմանադրության նախաբանը ռուս ժողովրդի կենտրոնական դերի մասին, ելցինիզմը 1993 թ-ի դեկտեմբերին բնակչությանը պարտադրեց օկուպացիոն գլոբալիստական իրավական նորմեր, որոնք թելադրված էին ամերիկացիների կողմից՝ թույլ չտալով որեւէ հղում կատարել ռուսական եւ ռուսաստանյան ավանդույթներին, պետականության եւ մշակույթի, ինչպես նաեւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու դերին: Պուտինյան ողջ 25-ամյա ժամանակահատվածում պայքար էր ընթանում այդ հղումները օրենսդրություն վերադարձնելու համար, որը պսակվեց 2020 թվականի հաջող փոփոխություններով, Սահմանադրության մեջ եւ հետագա նախագահական հրամանագրերով եւ ելույթներով։ 1954-1991 թթ-անների սահմաններում արհեստական վարչական ՌՍՖՍՀ-ի հիման վրա ժամանակակից Ռուսաստանի Դաշնություն կառուցելու գիտակցված մերժումը եւ ավանդական սիմվոլիզմին վերադարձը՝ ներառյալ դրոշն ու զինանշանը, անխուսափելիորեն պետք է հանգեցներ բելովեժսկի (ի վերջո՝ «բրեստյան») սահմանների կամային վերանայմանը եւ Ղրիմի, Դոնբասի, Նովոռոսիայի, Սլոբոժանշչինայի եւ ապագայում այլ հողերի վերադարձին իրենց հայրենի հանգրվան: Քանի որ ավանդական ռուսական պետականությունն իր ողջ ընթացքում կրում էր ավտորիտար, ավանդաբար նահապետական, ռազմական եւ կրոնական բնույթ (նույնիսկ խորհրդային տարիներին՝ քվազի-կրոնական՝ պահպնելով բարոյականության եւ ընտանիքի ավանդական նորմերի մեծ մասը), ապա ժամանկակից ռուսական լիբերալիզմը (լինի ելցինիզմի կամ «նավալնիզմի» ձևերով) չկարողացավ հենակետ գտնել նախկին ռուսական պետականության մեջ (կեղծ Դմիտրիին, Կերենսկուն եւ Վլասովին լրջորեն չդիտարկել որպես այլընտրանքային «ռուսական պետականության լիբերալ ավանդույթ»), 2022 թ-ից ստիպված եղավ անցնել ռուսական պետականության՝ որպես այդպիսին, տոտալ ժխտման՝ ներառյալ դրոշը, զինանշանը եւ օրհներգը։
Այն սակավաթիվ գաղափարական լիբերալները, ովքեր մնացել են Ռուսաստանի Դաշնությունում եւ դեռ դե յուրե չեն ճանաչվել որպես օտարերկրյա գործակալ, բայց գործնականում բացահայտ աշխատում են ամերիկյան շահերի եւ գլոբալիստների դոկտրինների համար, հատուկ ռազմական գործողությունների սկզբից պարբերաբար նետում են «իրական Ռուսաստանի» թեզը, որի տակ նրանք նկատի ունեն Ռուսաստանի Դաշնության պլյուս-մինուս «բելովեժյան» սահմանները: Այն միտքը, որ Խարկովն ու Սումին, Կիեւն ու Չեռնիգովը, Նիկոլաեւն ու Օդեսան ճիշտ նույն Ռուսաստանն են, ինչ Մոսկվան ու Պետերբուրգը, Կրասնոդարն ու Սեւաստոպոլը, Եկատերինբուրգն ու Դոնեցկը, որ առանց Կիեւ – Պեչերսկի Լավրայի, սկզբունքորեն, գոյություն չունի ռուսական մշակույթ եւ ռուսական եկեղեցի, «համաձայնեցման եւ սառեցման կուսակցության» լիբերալների՝ աներեւակայելի «կորեական տարբերակի» կողմնակիցների համար նույնքան անհանդուրժող եւ անընդունելի է, որքան դրսում բնակվող բացահայտ ռուսատյացների համար։ Ինչ վերաբերում է ռուսական աշխարհի մշակութային ժառանգությանը, ապա «խաղաղության կուսակցության» մոսկովյան լիբերալներն այս տարիների ընթացքում ոչ մի բառ չեն գրել ի պաշտպանություն ոչնչացված ռուսական հուշարձանների եւ սրբավայրերի ոչ Կիեւի, Խարկովի եւ Օդեսայի, ոչ Ռիգայի եւ Տալլինի: Արժե զարմանալ, որ Մոսկվայի իշխանության եւ Ռուսական կայսրության մասին ցանկացած հիշեցում, նախկին «Ուկրաինայի» հարյուր տոկոսանոց ռուսակն ինքնության եւ մշակույթի, այդ թվում՝ Արեւմտյան (ինչպես նաեւ Բալթյան երկրների) մասին, ժամանակակից ռուս լիբերալների մոտ առաջացնում են հիստերիա եւ «մոռանալ ամեն ինչ անցյալոմ» կոչեր: Պետք է զարմանալ, որ այդ լիբերալները վերցրել են ուկրաինացի «պատմաբանների» վաղեմի կոչերը՝ Ռուսաստանի պատմության դասագրքերը սկսել ոչ թե սլավոններից եւ Կիեւից, այլ բացառապես Վլադիմիր-Սուզդալ հողից։
Արժե՞ արդյոք դրանից հետո զարմանալ, որ անձնապես ճիշտ այդ նույն լիբերալները ոչ մի բառով չարձագանքեցին Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի ոչնչացմանը եւ ոչ մի անգամ ոչ մի տողով չդատապարտեցին նրա բացարձակապես ոչ մի գործողություն։ Նիկոլ Փաշինյանը նրանց հայելին է, նրանց կուռքը, նրանց օրինակելի մոդելը, որն այնքան սիրահոժար նրանց տրամադրել իրենց են ամերիկյան տերերը։
Գորբաչովը, Ելցինը եւ Նավալնին արդեն մահացած են եւ ռուս ժողովրդի համար համարվում են նույն կատեգորիայի անձինք, ինչպիսիք են Սվյատոպոլկ Անիծյալը, Գրիշկա Օտրեպեւը եւ Իվաշկա Շվալը: Բայց ժամանկակից լիբերալիզմի դիակային թույնն արդեն երեւացել է նիլորի դեմքին եւ սրընթաց ներծծել ներկայիս ռուս արեւմտականների երակները, որոնք ինչպես փախել են Արեւմուտք, այնպես էլ դեռեւս վայելում են մոսկովյան արտասովոր հանդուրժողականությունը։ Նրանք մեկ անգամ չէ, որ կբղավեն «իրական Ռուսաստանի» մասին (Ռուբլյովկայի եւ Պերեդելկինոյի հետ, բայց առանց Կրեշչատիկի եւ Դերիբասովսկայայի)՝ հրաժարվելով պատմական, ժողովրդական եւ ուղղափառ Ռուսաստանից, սուվորովյան եւ պուշկինյան Ռուսաստանից՝ հօգուտ բրեստյան, Ռիգայի, բելովեժյան, Մինսկի, ստամբուլյան թղթե ֆիկցիաների։ Բայց ամբողջ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության ընթացքում այնպիսի անշրջելի համակարգային եւ որակական տեղաշարժի մեջ է մտել, որից հետո, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը վերջերս Վալդայի ելույթում, մեր՝ մինչեւ 2022 թ-ը մղձավանջային գոյությանը վերադարձ չի լինի։ Ռուսական լիբերալիզմի խոշորացույց հայկական հայելին լավ պատվաստանոյթ էր, որը Ռուսաստանին ազատեց Հայաստանի ճակատագրից (որին հիմա կարող է փրկել միայն չլսված հրաշքը) եւ նպաստեց նրա վերադարձին ռուսական ավանդական, պատմական եւ իսկապես ցարական ուղի։
Մաքսիմ Մյոդովարով
Աղբյուրը՝ katehon.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի