Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայում փետրվարի 11-ին ձերբակալվել է իրավապաշտպան Առլեթ Նաթալի Ավազյանը: Ավազյանին ձերբակալելու հրամանն արձակվել է իրավապաշտպանի՝ սոցցանցերում կատարած հրապարակումների համար: Ձերբակալությունից հետո բազմաթիվ ըննդիմադիր գործիչներ քննադատեցին իրավապաշտպանին ձերբակալելու որոշումը:
Իրավապաշտպանը գրել է, որ իր նկատմամբ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ իր մայրը Ադանայից է, իսկ հայրը Մալաթիայից:
«Ստամբուլում ոստիկանները եղբորս տունն են խուզարկել, ինձ էին փնտրում: Սպասում եմ, որ գան ինձ տանեն: Վերջին երկու օրը շատ բարձր ջերմում եմ: Եթե իմ առողջության հետ կապված (մահ, ուղեղի զեղում և այլն) մի բան տեղի ունենա, պատասխանատուն կառավարությունն է», - հայտարարել էր Ավազյանը, իսկ ոստիկանների ժամանման ժամանակ գրել էր «Եկան, տանում են»:
Ավազյանը թվիթերում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշում էր, որ Ադանա է եկել մորը տեսակցության, սակայն այնտեղ իր դրությունը վատթարացել էր և բժիշկները չէին թույլատրել հետ վերադառնալ: «Թոքաբորբ եմ, երիկամներիս պատճառով տաքություն ունեմ: Մեր պետությունն ամեն թվիթը որպես վիրավորանք է տեսնում: Բոլորից շնորհակալություն եմ հայտնում, հատկապես Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավորներից, ավագանու անդամներից, ինձ զանգահարած ցանկացած մարդուց: Հուսով եմ մոտակա օրերին դարձյալ միասին կլինենք», - ըստ Yerkir.am-ի՝ նշում է Ավազյանը:
Թուրքիայում և սահմաններից դուրս մեծ հեղինակություն վայելող հայտնի թուրք գրող, հրապարակախոս, երաժիշտ Զյուլֆու Լիվանելին նույնպես անդրադարձել է Ավազյանի ձերբակալությանը՝ նշելով, որ Ավազյանն այս հողերի արժանի զավակներից է: