կարևոր
1528 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-09-03 17:24
Աշխարհ

Ռուսաստանը և Մոնղոլիան հենվում են պատմական արմատների և ավանդույթների վրա․ Պեսկով

Ռուսաստանը և Մոնղոլիան հենվում են պատմական արմատների և ավանդույթների վրա․ Պեսկով

«Ռուսաստանն ու Մոնղոլիան համագործակցության զարգացման գործում հենվում են խորը պատմական արմատների և հարաբերությունների փառավոր ավանդույթների վրա», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք հետամուտ ենք մեր երկկողմ հարաբերությունները զարգացնելու, որոնք ունեն շատ խորը պատմական արմատներ, հրաշալի փառավոր ավանդույթներ, որոնց վրա մենք ապավինում ենք մեր ապագային նայելիս։ Եվ մենք խնդիր չունենք որևէ մեկին որևէ բան ցույց տալու»,- ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում՝ խոսելով Արևմուտքի վերաբերմունքի մասին Մոնղոլիայի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ընդունելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Մոնղոլիայում, որտեղ նա ժամանել է երկուշաբթի երեկոյան՝ մասնակցելու Խալխին Գոլ գետի վրա ճապոնացի միլիտարիստների նկատմամբ խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին։