Ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի բազմահազարանոց հավաք է ընթանում Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում։ Հավաքի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Սամվել Կարապետյանի կալանավորման վայրը։
«Ալիևն իր խամաճիկի ձեռքով հաշվեհարդար է տեսնում Սամվել Կարապետյանից․ սեղանին դրված է մեր արմատների, Եկեղեցու , պետականության հարցը, և մենք պայքարելու ենք»,-դիմելով ներկաներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրգորյանը։
«Վստահ եմ՝ կալանավորումը քաղաքական երկու պատճառ է ունեցել, նախ՝ փոքրիկ խմբակի ղեկավարը սեփական աթոռը կորցնելու վախից փորձում է չեզոքացնել Սամվել Կարապետյան անձի գործոնն ու ազդեցությունը ու երկրորդ, Ալիևը դեռ 2021- ին էր հետախուզում հայտարարել Կարապետյանի նկատմամբ, բայց քանի որ նրա ձեռքերը չեն հասել նրան, իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում»,- ասաց նա։