Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկպալատանի խորհրդարանները սովորաբար իրականացնում են շատ հստակ քաղաքական գործառույթներ` երբ կարիք կա այս կամ այն փոքրամասնության կամ դաշնության համար ապահովել որոշակի ներկայություն. մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի վերջին հայտարարությանը` նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա կարծիքով` գաղափարը հետաքրքիր է, որոշ չափով նույնիսկ ընդունելի, բայց երբ խոսքը քաղաքական կառույցի մասին է, ուր ներկայացված են լինելու ոչ ՀՀ քաղաքացիներ կամ մարդիկ, որոնք ունեն երկքաղաքացիություն, առայժմ ավելի շատ հարցեր է առաջ բերում, քան լուծումներ:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ այն կարծիքին է, որ Սփյուռքն առավելագույնս ինտեգրված պետք է լինի Հայաստանի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքին: Բայց ինտեգրման ճանապարհները, ըստ նրա, պետք է այլ լինեն: «Դրանք սիրողական մակարդակի, էմոցիոնալ ու պոպուլիստական խոսակցություններ են, եւ չի բացառվում, որ ասված լինեն` սեղանի շուրջը նստած: Մարդիկ մի բաժակ խմում են եւ ինչ ասես կարող են խոսել: Այս ամենին անլուրջ վերաբերվել չի կարելի»,- հավելեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայում հայտարարել էր, որ Հայաստանում հարկավոր է ստեղծել երկպալատանի խորհրդարան, որտեղ ներկայացված կլինի նաեւ Սփյուռքի հայությունը: