|
Փոխարժեքներ
04 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Ժողովուրդը ինչ-որ մեկի ոտքին կապած շնիկ չի, որ երբ ուզես, ասես` ֆու, երբ ուզես, ասես` ֆաս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի երեկվա հայտարարությանը, թե ժողովուրդը նորից պետք է ակտիվանա ու մտնի խաղի մեջ, ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Քաղաքագետը նշեց, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ժողովրդի մոտ վստահություն չի վայելում, քանի որ ժողովուրդը երկխոսություն չէր ակնկալում, երբ հավաքվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը:
«Եթե ՀԱԿ-ը ցանկանում է հրապարակում կրիտիկական մաս ապահովել, ապա պետք է հիշի, որ ժողովուրդը Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբվեց, երբ վերջինս հայտարարեց, որ հայաստանյան քաղաքական ախոռները մաքրելու խնդիր ունի»,- նկատեց Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ «ախոռը մաքրելու խնդիր կա» արտահայտությունը պատկանում է իրեն, իսկ ՀԱԿ ղեկավարը պարզապես կրկնել է իր խոսքերը:
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ միայն նկատեց, որ «ժողովրդի անունից խոսողներն աստիճանաբար շատանալու են, մտածողները` քչանալու»: