|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց լուծարել Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոցը, իսկ գույքը հանձնել Երևանի քաղաքային համայնքին:
Նախագիծը ներկայացնող` պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ լուծարված դպրոցի գույքը պետք է հանձնվի Երևանի քաղաքապետարանին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չհամաձայնեց առաջարկի հետ` նշելով, որ գույքը պետք է ոչ թե Երևանի քաղաքապետարանին, այլ սահմանամերձ մարզերին հատկացնել: «Ճիշտ կլինի, որ գույքը հանձնվի սահմանամերձ համայնքներին, Երևան քաղաքին ինչ ասես ով ասես նվիրում է: Կարծում եմ` այդպես ճիշտ կլինի, որոշումը կվերանայեք»,- Արման Սահակյանին հանձնարարեց Հովիկ Աբրահամյանը: