կարևոր
5299 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-12 17:45
Հասարակություն

Սա նախադեպ է, որ լրագրողին չեն կարող ինչ ասես՝ ասել ու մնալ անպատիժ․ ՔՊ-ականը ներողություն կխնդրի

Նիկոլ Փաշինյանի ասուլիսներից մեկի ընթացքում լրագրողներ Անի Գևորգյանին ու Հռիփսիմե Ջեբեջյանին սուր հարցեր տալու համար սոցիալական ցանցերում պիտակավորեցին, վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցրեցին։ Լրագրողները դիմել են դատարան հրապարակային արտահայտված վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով։ Հրավիրված ասուլիսի ժամանակ փաստաբան Շուշաննա Ավետիսյանը մանրամասնեց,  չորս հայցեր են ներկայացրել հանրապետության տարբեր դատարաններ։

«Այս որոշումները նախադեպային են։ Սա շատ կարևոր է, քանի որ լրագրողները հաճախ են թիրախավորվում, նրանց հասցեին հնչեցվում են անպարկեշտ արտահայտություններ, բռնության կոչեր։ Սա կոտրում է ձևավորված այն կարծրատիպը, որ լրագրողին հանրությունը կարող է ինչ ասես ասել ու մնալ անպատիժ»,-ասաց փաստաբանը։