Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շուրջ 40 տարի է, ինչ դպրոցական դասագրքերի ծանրության խնդիրը հանրակրթական համակարգի համար առաջին խնդիրն է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով առողջապահության նախարարության բարձրացրած խնդրին:
ԿԳ նախարարի խոսքով՝ խորհրդային շրջանից սկսած՝ ամեն տարի այս խնդրի հետ կապված առողջապահության նախարարը հրաման է տալիս:
«Հարուստ երկրները խնդիրը փորձում են լուծել երկու բազա ստեղծելով՝ մեկ դասագիրքը տանը, մեկը՝ դպրոցում: Մյուս ճանապարհը դասագրքերը մանրացնելն է` ըստ թեմաների, այսինքն՝ երեխան ինչ դասագիրք դպրոց է տանում, նրան դպրոցում պետք է դասագրքի 3 էջը: Սակայն դասագրքերը մանրացնելը եռակի ծախս է առաջացնում` դասագրքերի հրատարակության առումով: Մյուս տարբերակը էլեկտրոնային կրթությունն է, երբ երեխաները PDF-ով կարողանան ունենալ դասագրքերը՝ պլանշետային ուսուցման անցնելու համար: Սակայն սա էլ իր հերթին խնդիրներ է առաջացնում. այն երկրներում, որոնք անցել են պլանշետային ուսուցման, բացարձակ մեծ դժգոհություն է սկսվում տեսողության խնդիրների հետ կապված: Այդ տարիքի երեխաներին չի կարելի այդքան ծանրաբեռնել՝ պլանշետներից օգտվելու առումով»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ ծնողները ևս մեղավոր են, քանի որ ինչ ասես լցնում են երեխաների պայուսակների մեջ: Բացի այդ, ըստ Մկրտչյանի, ծավալ են տալիս նաև ուսուցիչների պահանջած լրացուցիչ խնդրագրքերը: «Մենք հաշվել ենք՝ եթե երեխաներն իրենց պայուսակում միայն իրենց գիրք ու տետրը տանեն, և լրացուցիչ խնդրագրքեր չլինեն, իսկ ընդմիջման համար նախատեսված սնունդը մի փոքր թեթև լինի, աշակերտների պայուսակի քաշն էականորեն կնվազի»,- ասաց նախարարը:
Նշենք, որ, ըստ առողջապահության նախարարության ուսումնասիրության, սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար՝ 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ: