Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը (ՀԱԿ) իր արտահերթ 10-րդ համագումարում որոշեց միավորվել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ողջունել է ՀԱԿ-ի քայլն ու հայտարարել, որ ԲՀԿ –ի դռները բաց են բոլոր նրանց առջև, ովքեր ցանկություն ունեն աշխատելու ի բարօրրություն և ի բարգավաճում մեր երկրի, ովքեր ցանկանում են տեսնել բարգավաճ, հզոր ու կայուն Հայաստան: