|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այն քաղաքական ուժի հետ, որը կներկայացնի մեր երկրի բարգավաճմանը, առաջընթացին, կայունությանն ու անվտանգությանը միտված ծրագրեր, անկախ նրանից` ՀՀԿ-ն է, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», թե Դաշնակցություն, ԲՀԿ-ն պատրաստ կլինի քննարկել այդ ծրագրերը. «Երկիր»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով ԲՀԿ-ՀԱԿ հավանական համագործակցության վերաբերյալ հարցին:
Նշենք, որ մեր թղթակցի նույն հարցին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ ասել է, որ «ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, որը հրաժարվում է ռեժիմի հետ համագործակցությունից եւ պայքարում է դրա դեմ»: