|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԲՀԿ-ում «168 ժամ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ դիֆերամբներ կձոնի Հայ ազգային կոնգրեսը «Բարգավաճ Հայաստանի» հասցեին, նախընտրական և հետընտրական շրջանում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև որևէ համագործակցություն բացառվում է:
«Մեր հայտարարության մեջ հստակ գրված է, որ մենք չենք պաշտպանելու որևէ այլ թեկնածուի, ինչը նշանակում է, որ մենք ընտրություններում պահպանելու ենք չեզոքություն»,- թերթի հետ զրույցում ասել է ԲՀԿ անդամներից մեկը՝ առայժմ չցանկանալով այդ հայտարարությունն անել իր անունից:
ԲՀԿ-ում հնարավոր են համարում համագործակցությունը ՀԱԿ-ի և խորհրդարանական այլ խմբակցությունների հետ՝ միայն խորհրդարանական մակարդակում: