Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք մտնում ենք որակական նոր փուլ: Դրա բնորոշիչներն են ներքին սոցիալական լարվածությունը, ներիշխանական զարգացումների փաստը, արտաքին տաք քամիների գոյությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նա ասաց, թե գարունը, բացի հույսից ու ակնկալիքներից, հիշեցնում է «մեր պետականության խարանը համարվող» մարտիմեկյան դեպքերի մասին, որոնց 3-րդ տարելիցն է լրանում այս տարի: Որպես ըմբոստացման եւ այդ դեպքերի չկրկնման պահանջի դրսեւորում` ՀԱԿ-ը հանրահավաք է կազմակերպելու այդ օրը:
ՀԱԿ-ը խոստանում է քաղաքական դաշտն ակտիվացնել եւ փողոց դուրս բերել «խոհանոցային» ընդդիմությանը, այսինքն` այն մարդկանց, ովքեր բողոքում են ներկայիս իշխանություններից, սակայն իրենց բողոքը հրապարակում արտահայտելու փոխարեն խոհանոցում են ասում: Ա. Մանուկյանը հավելեց, թե օր օրի փոքրանում է հասարակության այն շերտը, որը կողմ է ներկայիս իշխանություններին:
«Մենք կանենք հնարավորը քաղաքական կյանքն ակտիվացնելու, մեր պահանջներին տեր կանգնելու, Հայաստանում ժողովրդավարության գալուստն արագացնելու համար: Կփորձենք որքան հնարավոր է մոբիլիզացնել մեր ժողովրդին, մեր հստակ մեսիջներն ուղարկել միջազգային կառույցներին»,- ասաց Ա. Մանուկյանը:
Հարցին, թե քաղաքական ո՞ր ուժերն են իր պատկերացմամբ «խոհանոցային», Ա. Մանուկյանը պատասխանեց, որ իր խոսքը վերաբերում է հասարակության լայն զանգվածներին, իսկ բոլոր քաղաքական ուժերն իրենց անդամներով բնակչության 5 տոկոսն են միայն կազմում. «Դա շարքային քաղաքացին է, որը որևէ քաղաքական ուժի չի պատկանում, որ ըմբոստ է»:
Ա. Մանուկյանը նշեց նաեւ, թե ՀԱԿ-ը դաշնակիցներ տեսնում է նաեւ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մեջ, եթե խոսքը վերաբերում է հանուն ժողովրդավարության համաժողովրդական բողոքի ալիքին. «Մենք ամբիցիա չունենք միայն ՀԱԿ-ով ժողովրդավարություն ստեղծելու, ինչու եմ հատկապես նշում, որովհետև շատ լավ գիտեմ, որ Հանրապետականում կան շերտեր, որոնք արդեն երբեմն բաց չեն ընդունում իրենց իշխանության գործելակերպը»: