|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Լավատեղյակ աղբյուրներից «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Հայ ազգային կոնգրեսը երեկ քաղխորհրդի չնախատեսված, արտահերթ նիստ է հրավիրել:
Նիստի ընթացքում քննարկվել է մեկ հարց՝ ԲՀԿ-ի հայտնի որոշման մասին հայտարարության ընդունումը: Քննարկման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որը, թերթի տեղեկություններով, երեք հիմնական ասելիք ունի. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտնի որոշումից առաջ տեղյակ է պահել Հայ ազգային կոնգրեսին, լավ է, որ ԲՀԿ-ն չի պաշտպանում Սերժ Սարգսյանին, Կոնգրեսը շարունակելու է բանակցել ԲՀԿ-ի հետ: