|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանյան «շոու բիզնեսի» կարկառուն ներկայացուցիչներից Արսեն Գրիգորյանը, ով չի բավարարվում երգիչ լինելով եւ իրեն կոմպոզիտոր էլ է համարում, վերջերս Ֆեյսբուքում մի «հրաշալի» տեսահոլովակ է տեղադրել:
Այն ոմն ռաբիս երգիչ Կարեն Սարգսյանի «Բալես է լույս աշխարհ եկել» ռեստորանահարսանիքատրանսպորտային երգի «տեսահոլովակն» է` նկարահանված, հավանաբար, տնային պայմաններում`մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ է:
Եվ ամենահետաքրքիրը Արսեն Գրիգորյանի մեկնաբանությունն է այս երգին` գրված լատինատառ հայերենով. «Ախպերս շնորհավոր, շատ սիրունա ստացվել»:
Դե այսքանից հետո` էլ ումի՞ց ի՞նչ պահանջես: