կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-29 12:33
Հասարակություն

Երբ մենակ ես լինում, մի քանի հոգով կարողանում ես լսել ռաբիս երաժշտություն. Գալուստ Սահակյան

Երբ մենակ ես լինում, մի քանի հոգով կարողանում ես լսել ռաբիս երաժշտություն. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Ամենակարող երգիչ» հաղորդմանը, որի շրջանակներում հնչում է նաև ռաբիս երաժշտություն: Ի դեպ, այդ հաղորդման ժյուրիի անդամներից է Հայկ Ղևոնդյանը (Սպիտակցի Հայկո), ով հայտնի ռաբիս երգիչ է:

«Կարծում եմ՝ մենք այնպիսի երաժշտական կոթողներ ունենք, որ ավելի լավ է՝ մեր ժողովուրդը դրան վարժվի: Իսկ ինչ վերաբերում է ռաբիսին, ասեմ` սա ստեղծվել է սովետի ժամանակ, որ որոշակի խավեր այդ երաժշտության տակ կարողանան իրենց խնջույքը, թաղումը ու մոտեցումը ձևավորել: Եվ դրա հետևանքով բավականին լավ երաժշտություններ են ստեղծվել, օրինակ` ռաբիս երգողներից Թաթա Սիմոնյանը: Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս է, որը, կարծում եմ, ավելի ճոխացված է»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նա, ի դեպ, խոստովանեց, որ երբեմն լսում է ռաբիս երաժշտություն: «Կարողանում եմ երբեմն-երբեմն լսել ռաբիս: Իմիջիայլոց ասեմ, որ երբ մենակ ես լինում, մի քանի հոգվ կարողանում ես լսել ռաբիս երաժշտություն: Դրա համար կան ռաբիս երաժշտություններ, որը ոչ թե ռաբիսի մոտեցումներ են, այլ ձևափոխված մի երաժշտություն կա, որը երբեմն-երբեմն հեռուստատեսությամբ էլ է լսվում»,- անկեղծացավ ԱԺ խոսնակը: