|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի մեծ ասուլիսում հնչել է նաև հարց նրա անձնական կյանքի մասին:
Լրագրողներից մեկն ասել է, որ իր հորաքույրը և նրա ընկերուհիները իրեն խորհուրդ են տվել իմանալ՝ ի՞նչ պլաններ ունի ՌԴ-ի ամենանախանձելի փեսացուն:
Պուտինը բարևներ է հղել հորաքրոջն ու ասել, որ իր կյանքում ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա:
«Գիտե՞ք, վերջերս եվրոպացի ընկերներիցս մեկն ինձ հարցնում է՝ սիրո՞ւմ եմ ես, արդյոք: Ասացի՝այո, սիրում եմ: Ասում է՝ իսկ քեզ սիրո՞ւմ են: Ասում եմ՝ այո... Երևի մտածում էր վայրենացել եմ...»,- պատմել է Պուտինը: