Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երանի ես կարողանայի ռաբիս երգել. «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքն իրեն ռաբիս երգիչ է համարում:
Նա նշեց, որ ռաբիս երգելը հեշտ բան չէ իրականում: «Եթե ուզում եք իմանալ, կլկլացնելը հեշտ չի: Շատերն ասում են` օ, մենք չենք կլկլացնում, բայց չեն կարողանում կլկլացնել, դրա համար են այդպես ասում: Իմ ժանրն ուրիշ է: Անարժեք երգեր, այո, երգել եմ, բայց փորձել եմ սովորել իմ սխալների վրա և ուղղել դրանք: Եղել է ժամանակ` տուրք եմ տվել ժողովրդի ցանկությանը` ծափ-զլնգոցին»,-ասաց Փամբուկչյանը:
Նա նշեց նաև, որ ԱՄՆ-ում հիմա ռաբիսն այնքան էլ չի լսվում և ռաբիս երգիչները հիմա արդեն դահլիճ չեն հավաքում: «Եթե այստեղից երգիչներ են գնում ԱՄՆ, ժողովուրդն այլևս չի գնում այդ երգերի հետևից, լուրջ ծրագիր են ուզում: Այստեղ կան ռաբիս երգիչներ, որոնց համերգին ԱՄՆ-ում չեն գնում»,- ասաց Փամբուկչյանը: