Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված էր Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին:
Ծրագրում հնչեցին Ռոմանոս Մելիքյանի վոկալ ստեղծագործությունները: Մենակատարները Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներն էին՝ Արմինե Խաչատրյան, Արմինե Վարդանյան, Փիրուզա Արզումանյան, Անուշ Մելքումյան, Լուիզա Երեմյան, Կիմ Սարգսյան:
Երգչուհի Աննա Մայիլյանը նշեց, որ Ռոմանոս Մելիքյանը հայ կոմպոզիտորական արվեստի մեջ մի յուրահատուկ տեղ է գրավում։
«Ամեն անգամ նրա երգերը կատարելիս զարմանում ենք բազմաժանրությամբ. մի երգն աշուղականի տպավորություն է թողնում, մյուսը ժողովրդական է։ Զարմանալի կոմպոզիտոր է, որին պետք է բազմիցս անդրադառնանք»,- ասաց նա:
Համերգը նվիրված էր նաև հենց Ռոմանոս Մելիքյանի կողմից հիմնադրված` Երևանի կոնսերվատորիայի 90-ամյա հոբելյանին: 1921-ին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրում է Երևան` երաժշտական ստուդիա հիմնելու: 1923 թվականին Մելիքյանի ջանքերով ստուդիան վերածվեց կոնսերվատորիայի: