կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-14 22:36
Առանց Կատեգորիա

Դոգին սիրում ե՞ն, թե՞ Դոգն է սիրում

Դոգին սիրում ե՞ն, թե՞ Դոգն է սիրում

Թվում էր թե երկրում վիճակ է փոխվում և իշխանությունը  հաշվի է առնում երկրի թիվ 1 քաղաքական գործիչի' երկրի նախագահի հորդորները, բայց ավախ: Արեն իսկ պարզ է, որ ինչպես թիվ 1-ը այնպես էլ մյուսները ընդամենը ծիծաղում են մեզ վրա և հասարակության հետ «մուկն ու կատու» են խաղում: Ասել թե իշխանությունը խորը թմբիրի մեջ է և չի տիրապետում իրականությանը, սխալ կլին: Տիրապետում է,այն էլ ո~նց է տիրապետում:

 

Իշխանությունը լավ գիտի , ով' ով է և ինչի  է ընդունակ և դա է պատճառը, որ ցանկացած իշխանավոր իրեն իրավունք է վերապահում իր աշխատասենյակի պատուհանից , թափ տալ ծխած սիգարետի մոխիրը կամ ուղղակի այն շպրտել ներքևում կանգնած ժողովրդի ներկայացուցիչների գլխին: Այդպես է պետք, այլ կերպ չի կարող լինել: Պետք Է ցույց տալ, թե հասարակական հնչեղություն հանած իրադարձությունը անհետևանք չի կարող անցնել, իսկ հետո, որոշ ժամանակ անց երբ կմարեն կրքերը, պատվել «մեղավորին» կատարած ծառայությունների համար' ըստ արժանավունս: Այսպես կարելի է քաղաքապետին «ցտեսություն» ասել' պայմանով, որ նրան նախարարի պաշտոն կվստահվի, մարզպետին «հրաժեշտ» տալ' պայմանով, որ ինքը կմնա մարզի թագավորի կարգավիճակում և ապրելով մայրաքաղաքում, կշարունակի կառավարել  մարզը, ավելին' նաև իր մարդը կունենա երկրի օրենսդիր մարմնում:

 

«Սիրիր մերձավորիդ» քրիստոնեական պատգամը մեր իշխանավորները յուրովի են ընկալել և փոխադարձաբար իրար  սիրում են անմնացորդ սիրով :  Ընդամենը վերջերս ոստիկանական ներքին անվտանգության վարչության օպերլիազորի պաշտոնից կադրերի ռեզերվ ուղարկված Վարդան Ղուկասյանը' Դոգը, ով աշխատանքից հեռացվեց Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով, համակարգում կրկին պաշտոն է ստացել' նշանակվելով Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ոստիկանապետի տեղակալ: Մարդը մերձավոր է, հո պարապ չէ՞ր մնալու : Այն բոլոր ձևական ծառայողական քնություններն ու խիստ նկատողությունները, որ հայտարավեց գլխավոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից, ընդամենը աչքակապություն էր և քարոզչական հնարք' «Տարոն ջան սիրւն չի»,դասագրքային  դարձած քարոզչահնարքի շարքից , որ  ուշիմ սերտող աշակերտի նման կատարում են 1-ի ենթակաները:

 

Մնում է հուսալ, որ մի օր այդ նույն' 1-ինը, կորոշի և տեսախցիկների առաջ կդիմի Վլաիմիր Գասպարյանին, ասելով. « Վովա ջան, ամեն ինչ ճիշտ ես արել, բայց ո՞նց կարող էիր նման նշանակում անել, չես տեսնու՞մ, որ սիրուն չի»: Կասի, կասկած չունեմ, եթե ճարահատյալ վիճակում հայտնվի իսկ առայժմ , քանի դեռ հարցը սառած է և հասարակական հնչեղություն չունի, նրանք բոլորը կշարունակեն «սիրել մերձավորին» և կհպարտանան, որ Հայաստանում կառավարման նոր որակ է ձևավորվել' հանդուրժողականություն, սեր և հավատ ապագայի նկատմամբ: Խոստովանենք' ծիծաղելի է, չէ՞:      

 

Ահարոն Համբարձումյան