կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-30 03:12
Արցախ

Վահրամ Բալայան. Պետք է հրաժարվենք ազատագրված տարածքներ հասկացողությունից

Վահրամ Բալայան. Պետք է հրաժարվենք ազատագրված տարածքներ հասկացողությունից


 

ՀՅԴ պատգամավորները նոր մշակույթ են սկսել ձեւավորել Արցախում. ընտրվելուց մի քանի ամիս հետո նրանք հանդիպել են ընտրողների հետ:

 

Երեկ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամները մամուլի ասուլիս են հրավիրել, որի ընթացքում տեղեկացրել են, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանդիպումներ են ունեցել 5 տասնյակից ավելի բնակավայրերում, ծանոթացել բնակչության հուզող հարցերին, առաջարկություններին,  ինչպես նաեւ` ներկայացրել իրենց գործունեությունը ԱԺ-ում, տվել պարզաբանումներ մինչ այդ ընդունված օրենքների վերաբերյալ

 

Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի խոսքերով` նախընտրական քարոզչության ժամանակ բնակչության կողմից բարձրացված առաջնահերթ խնդիրներից մեկն այն էր, որ պատգամավորներն ընտրվելուց հետո կորցնում են կապը ժողովրդի հետ: Հենց այդ կապը պահպանելու նպատակով էլ պատգամավորները որոշել են պարբերաբար հանդիպումներ ունենալ ընտրողների հետ:

 

Երեկվա ասուլիսում լրագրողները խմբակցության անդամներին ուղղում էին հիմնականում վերաբնակեցման հետ կապված հարցեր, քանի որ նշված պատգամավորներն իրենց գործունեւության ժամանակ հաճախ են անդրադառնում այդ հարցին: Խմբակցության` 2011թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքի մի շարք «բայց»-երի մեջ կար նաեւ վերաբնակեցման հարցը: «Ինչպե՞ս է խմբակցությունը գնահատում վերաբնակեցման ներկայիս գործընթացը» Երկիրի հարցին ի պատասխան Արմեն Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին նկատելի է այդ ուղղությամբ գումարների ավելացումը եւ ծրագրերի իրականացումը.. վերաբնակեցվող շրջաններում բազմաթիվ տներ են վերանորոգվել, գյուղեր էլեկտրաֆիկացվել, ճանապարհներ վերանորոգել եւ այլն, սակայն, խմբակցության դիրքրոշումը մնում է նույնը, որ այդ ուղղությամբ պետք է ռազմավարական հեռահար ծրագիր մշակվի:

 

Խմբակցության անդամ Վահրամ Բալայանի կարծիքով, վերաբնակեցումը պետք է ողջ հայության հարցը դառնա, քանի որ այն կենսական նշանակություն ունի ցանկացած հայի համար: Այդ շրջանները պետք է յուրացվեն քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ առումներով` նորմալ պետության ձեւավորման համար,-մոտավորապես այս միտքն է արտահայտել Վահրամ Բալայանը, ավելացնելով, որ պետք է հրաժարվենք ազատագրված տարածքներ հասկացողությունից եւ առաջնորդվենք շրջանների համաչափ զարգացման գաղափարով: