Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ Վահրամ Բալայանի խոսքով՝ անգամ դեռ «լավ ժամանակներում», երբ պատերազմը չկար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում էր, որ Արցախն իրենցն է։ Tert.am-ի հետ զրույցում նա նորություն չհամարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ և այդ ընթացքում Ադրբեջանի նախագահի արած հայտարարությունները, ըստ որոնց, ԼՂ հիմնախնդիրն այլևս լուծված է, իսկ ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում իրենց տարածքում։
«Ես անգամ նախանձում եմ նրա համառությանը։ Ցանկանում եմ, որ այդ համառությունից մեր ղեկավարությունը նույնպես ունենա»,- ասաց նա։
Վահրամ Բալայանը նշեց, որ իհարկե, Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ բոլոր առումներով․ մինչև Ացախի կարգավիճակի հարցը լուծելը, պետք է լուծվեն նաև արցախահայության անվտանգությանը և կարգավիճակից բխող բոլոր հարցերը։
«Եթե հարցը լուծված լիներ, ապա հանդիմանողական վերաբերմունք կլիներ ոչ միայն արցախահայության, երկրի նկատմամբ, նաև այն պատմամշակութային ժառանգության նկատմամբ, որոնք այսօր օկուպացված տարածքներում են գտնվում։ Կարծում եմ, որ նման վերաբերմունքը թույլ չի տալիս հարցն առաջ տանելու որոշակի եզրեր գտնել»,- ասաց նա՝ նշելով, որ դա լավ գիտակցում են նաև ԵԱՀԿ Միսկի խումբը համանախագահող երկրները, հատկապես՝ գործընթացում առավել ակտիվ Ռուսաստանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: