կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-28 10:50
Քաղաքական

Ալիևը փորձում է մեր անցած 30 տարիների ճանապարհը նսեմացնել. խոհեմություն կլինի, որ հրաժարվենք իրար ոչնչացնելուց. Վ. Բալայան

Ալիևը փորձում է մեր անցած 30 տարիների ճանապարհը նսեմացնել. խոհեմություն կլինի, որ հրաժարվենք իրար ոչնչացնելուց. Վ. Բալայան

Արցախի խորհրդարանի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պահպանել իր հակահայկական գիծը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, որոնցով նա քննադատել է անկախ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններին:

«Նա փորձում է մեր անցած այս 30 տարիների ճանապարհը նսեմացնել, սև բծեր հայտնաբերել մեր անցած ուղու վրա: Իրականում, իհարկե, նրա ասածները հերյուրանք են: Անկախ ամեն ինչից՝ այս 30 տարիների ընթացքում թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում տարբեր ղեկավարների ժամանակ մեր ունեցած թերություններից, մենք նաև ունեցել ենք շատ ձեռքբերումներ, հաջողություններ: Մեր հայրենիքի մի մասն ազատագրվել է, մենք այսօր ունենք պետական սահմանում հայոց երկիր՝ 42 հազար քառ. կմ  տարածքով: Սա ակնհայտ փաստ է, և պետք է ընդունել»,- ասաց նա:

Վահրամ Բալայանի խոսքով՝ իհարկե, բանակաշինության ոլորտում էլ, անկախ նրանից, թե ինչ վիճակ է եղել, նույնպես ունեցել ենք հաջողություններ, այնպես որ, Ալիևի հայտարարությունները իրականության հետ կապ չունեն:

«Դա նաև փորձ է հայ հանրության տարբեր շերտերի միջև հակասություններ որոնելու, փորձելու մեր երկրի ներքին անդորրը ինչ-որ ձևով խախտել»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: