|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Աշխարհը հայտարարություններից զատ պետք է նաև գործնական քայլեր անի, որոնք, ցավոք, չկան: Երևի մտածում են՝ պատերազմն իրենցից շատ հեռու է, բայց կարծում եմ՝ սխալվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրության ու կառույցների արձագանքին:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, տեղեկատվական դաշտին, քաղաքական գործիչների հայտարարություններին հետևելով՝ կարելի է ասել՝ ըմբռնումով են մոտենում հայկական կողմին, որ այսօր հայ-ադրբեջանական պատերազմ չէ, դրանում ներառված է Թուրքիան և ահաբեկչական խմբեր, որոնք Մերձավոր Արևելքից տեղափոխվել են և տարածաշրջանը նոր կրակի մեջ են նետում:
«Այս պարագայում աշխարհն անհանգիստ է: Պատերազմը քայլ առ քայլ մոտենում է Եվրոպայի, ՌԴ-ի սահմաններին: Քննադատող խոսք է հնչում, բայց երևի մտածում են՝ պատերազմն իրենցից շատ հեռու է, բայց կարծում եմ՝ սխալվում են, որովհետև այսօրվա տեխնոլոգիաների զարգացման պարագայում երկրագունդը բավականին փոքր է, և եթե քայլեր չկատարեն, պատերազմը «կչոքի իրենց դռանը»»,-ասաց Բալայանը:
Վերջինիս կարծիքով՝ կրակի դադարեցմանը պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ, մանավանդ, որ այդ երկրները ուժային կենտրոններ են ներկայացնում և ունեն համապատասխան ռեսուրսներ՝ իրավիճակի վրա ազդելու և իսկապես կանխելու այն զարգացումները, որ տեղի են ունենում այս տարածաշրջանում: «Կարծում եմ՝ մեծ ցանկություն ունենալու պարագայում հնարավոր է հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը»,-նշեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: