Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանահայ համայնքն այնքան էլ մեծ չէ: Եղած 40-50 հազար հայերն էլ ցրված են 82 միլիոնանոց երկրում: Եթե հայությանն ու հայ մշակութին նվիրված միջոցառում է կազմակերպվում, ուրեմն մեր հայրենակիցները հարյուրավոր կիլոմետրեր են կտրում՝ դրանց մասնակցելու, միմյանց հետ շփվելու համար։ Նման մի առիթ էր նոյեմբերի 28-ին Մայնի Ֆրանկֆուրտի "Օրանժերի" սրահում Հայ մշակույթի օրը կամ Հայ արվեստի փառատոնը, որը կազմակերպել էր "Դասական երաժշտության ուսուցման միջազգային միությունը":
Սրահը զարդարված էր հայ մշակութին նվիրված պաստառներով, մրցութի մասնակիցների նկարներով: Բազմաբովանդակ ծրագիրում ընդգրկված էին մեր հարուստ ժառանգության գոհարներից՝ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ստեփան Ջրբաշյանի, Ստեփան Նաղդյանի, Մանվել Բեգլարյանի երաժշտական ստեղծագործություններից, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Պարույր Սևակի, Գևորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի, Պատվական Խաչատրյանի, Սարմենի բանաստեղծություններից:
Միջոցառումը բացեց դաշնակահարուհի Իրինա Հովհաննիսյանը, սրահում հնչեց Ե. Չարենցի "Ես իմ անուշ Հայաստանի"-ին: Փառատոնի ծրագիրը բաղկացած էր երկու մասից. նախ ելույթ ունեցան երեխաները, ովքեր իրենց կատարումներով գեղագիտական հաճույք պատճառեցին ներկաներին:
Ծրագրի երկրորդ մասում հանդես եկան մեծերը: Ունկնդիրները հուզված էին՝ "Դլե յաման", "Կռունկ", "Կիլիկիա". երգեր, որոնք միշտ եւ ամենուրեք հուզառատ վերաբերմուքի են արժանանում: Իրենց վարպետ կատարումներով աչքի ընկան նշանավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և նրա քույրը՝ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը:
Վարվառա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Գերմանիա