|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում է ընդգրկված որոշում` Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում գտնվող 0.508 հա` պետական սեփականության հանդիսացող` բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից 0.4 հա հողամասը, համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` Սաղմոսավան համայնքում մշակույթի կենտրոն կառուցելու նպատակով:
ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված տարածքը չի օգտագործվում (դատարկ), համայնքը մշակույթի կենտրոն չունի, և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պատրաստակամություն է հայտնել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի վարչական սահմաններում գտնվող 0.4 հա տարածքը եկեղեցուն հանձնելու դեպքում կառուցել մշակույթի կենտրոն:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ համայնքը կունենա մշակութային կենտրոն: