|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ռուսական շուկան կորցնելու դեպքում՝ Հայաստանը կզրկվի պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ից, եթե կորցնի ռուսական շուկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ամբողջ մատակարարումը։
2025 թվականի արդյունքներով համաշխարհային շուկաներում պանրի մատակարարումից Հայաստանի եկամուտը կազմել է 16,4 միլիոն դոլար։ Ընդ որում՝ դրանից 13,5 միլիոնը ստացվել է Ռուսաստան արտահանման հաշվին։ Այսպիսով, ռուսական շուկան ապահովել է հայկական պանրի արտահանման շահույթի 83%-ը։
Ռուսաստանը ոչ միայն Հայաստանից պանրի խոշորագույն գնորդն է, այլև միակ երկիրը, որը կայուն կերպով ամեն ամիս միլիոնավոր դոլարների հայկական պանիր է ներմուծել։
2025 թվականին հայկական պանրի մյուս խոշոր գնորդներն են դարձել ԱՄՆ-ն (1,8 միլիոն դոլար) և Վրաստանը (670,9 հազար դոլար)։