կարևոր
14923 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-22 22:55
Տնտեսական

ՌԴ շուկան ՀՀ կենդանի ձկան արտահանման 98%-ն է կազմում. վիճակագրական տվյալներ

ՌԴ շուկան ՀՀ կենդանի ձկան արտահանման 98%-ն է կազմում. վիճակագրական տվյալներ

Էքսպորտի կենտրոնի տնօրեն, արտահանման ոլորտում մասնագիտացած Ռուզաննա Մալխասյանն անդրադարձել է ՀՀ-ից դեպի ՌԴ ձկնարտահանման ցուցանիշներին.

ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանվում է ձուկ 0301, 0302 և 0304 ԱՏԳ կոդերի ներքո՝ կենդանի ձուկ, թարմ ձուկ ձկան ֆիլե, սառեցված ձուկ և այլն։

✅Հատկանշական է, որ Հայաստանը 0301՝ կենդանի ձուկ արտահանողների ցուցկում գրավում է երկրորդ տեղը՝ Նորվեգիայից հետո։ ՌԴ շուկան Հայաստանի կենդանի ձկան արտահանման 98%-ն է կազմում։

✅0302 թարմ ձկան արտահանման ցուցակում զբաղեցնում է 2-րդ տեղը Թուրքիայից հետո՝ գրեթե չզիջելով նրան, մինչդեռ ՌԴ շուկան Հայաստանի թարմ ձկան արտահանման 98%-ն է կազմում, երբ Թուրքիայի նույն դասի ձկան արտահանման միայն 12%-ը։ Այսինքն, ՌԴ-ն Հայաստանի ձկնաբուծության արտահանման հիմնական շուկան է։

✅0304 ԱՏԳ կոդի ներքո՝ սառեցված ձուկ և այլն... Հայաստանը ՌԴ շուկայի արտահանողների ցուցակում զբաղեցնում է 4-րդ տեղը՝ Վիետնամից, Չինաստանից և Չիլլից հետո։ ՌԴ շուկան Հայաստանի սառեցված ձկան արտահանման 100%-ն է կազմում, իսկ Հայաստանի չափաբաժինը ընդհանուր ներմուծման մեջ կազմում է 4.6%, որը ի դեպ կարող է աճել և զարգացնել ձկարդոյւնաբերությունը։

Տվյալները` International Trade Centre հարթակից։