կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 17:20
Քաղաքական

Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողելը, հակառակ դեպքում` կորցնելու ենք ամեն ինչ․ Վահե Հակոբյան

Մենք  հիմա վարում ենք ապակենտրոնացված պայքարի քաղաքականություն։ Մեր օրակարգում կա մի կետ, առաջինը և միակը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա հետևորդների շուտափույթ հեռացումը մեր կյանքից․ Ազատության հրապարակում լրագրողներին  ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողելը, հակառակ դեպքում՝ կորցնելու ենք ամեն ինչ, այդ թվում՝ մեր պետականությունը։ Այսօր կարևոր չէ՝ ով ում է սիրում, այսօր կա գիտակից քաղաքացի։ Մենք ողջունում ենք բոլորին, ովքեր դուրս են գալիս ընդդեմ այս իշխանության»,- ասաց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։