Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
34-րդ ժողովը կմնա մեր պատմության մեջ ոչ միայն որպես Ընդհանուր ժողով, այլ նաև Արտակարգ ժողով, որովհետև գումարվում էր աննախադեպ սրված և լարված իրավիճակում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ նորընտիր Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ժողովից հետո առաջին մամուլի ասուլիսում։
«Հայաստանին և հայությանը սպառնացող վտանգներն այն աստիճանի ծանր են և ծավալն այնքան է մեծացած, որ այստեղ իսկապես խոսքը մեր լինելիության հետ կապված հարցերի առումով մեր գործողությունների մասին է»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ Դաշնակցությունը, իր առաքելությանը համապատասխան, լինելով այն բաց ներվը զգացող կուսակցությունը, թե որտեղից են գալիս մեր հիմնական վտանգները, հստակ արձանագրում է, որ իրականում մենք կանգնած ենք շատ օրհասական խնդիրների լուծման հրամայականի առջև։
Մենք ունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին լրջագույն վտանգներ, ասաց նա, և, բնականաբար, խնդիր ունենք թույլ չտալու, առնվազն կասեցնելու այնպիսի զիջումները, որոնք կենսական նշանակություն կունենան մեր ապագայի համար։
«Զիջումների «կարմիր գծերը» չարձանագրելու պարագայում մենք իսկապես Արցախը և Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք․ սա չափազանցություն չէ, սա իրական վիճակի վերլուծություն է»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Նշենք, որ փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի է ունեցել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը, որն ընտրել է նոր բարձրագույն մարմին՝ Բյուրո։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակներ քննարկել և արժևորել են համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշել ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը հրապարակել է իր Հայտարարությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․