Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Մարտ ամսվանից մեկնարկում է կառավարության հայտարարած վարժական հավաքները:
Սրանք առաջին հավաքներն են, որոնք նախատեսված է 25-օրյա ժամկետով:
Իշխանության` ավելի վաղ հայտարարված սկզբունքը, թե պահեստազորայինները կարող են ընտրել տարվա կոնկրետ իրենց հարմար ժամանակահատված, փաստացի չի գործում. համենայդեպս այդ մասով համապասխան ցուցումներ և հրամաններ զինկոմիսարիատներին չի իջեցվել:
Որքան ես եմ հասկանում թեման քննարկվել է, սակայն եզրակացությունն այն է եղել, որ պահեստազորայինների նախընտրություններն ու վարժական հավաքների կազմակերպչական առանձնահատկությունները համադրելի չեն:
Հավաքներին վերաբերվող մեկ այլ խնդիր. այն հոդվածով, որով զորակոչվում են պահեստազորայինները, ենթադրում է գործատուի պարտավորություն վերջիններիս աշխատանքային հաստիքը պահպանելու վերաբերյալ, սակայն դա չի ենթադրում սահմանված 25-օրյա ժամկետում աշխատավարձի պահպանում:
Սա նշանակում է, որ եթե, օրինակ, զորակոչված պահեստազորայինը քաղաքացիական կյանքում, 25-օրյա աշխատանքի համար ստանում է 250-300հզ աշխատավարձ, ապա զինված ուժեր հավաքների զորակոչվելու դեպքում 150-170 հզ.:
Այսինքն` մարդիկ երկրին ծառայություն են մատուցում, սակայն շատերի դեպքում դա լինելու է սեփական եկամուտների կրճատման հաշվին:
Պատերազմի կամ ֆորս-մաժորի պայմաններում իրավիճակը ինչ-որ տեղ կարելի է հասկանալ` այդ պահին կարևորն աշխատավարձային խնդիրները չեն, սակայն համեմատաբար խաղաղ պայմաններում, այն էլ 25-օրյա ժամկետով ծառայության պայմաններում` ոչ:
ՊՆ-ում հավաստիացնում են, որ այս ուղղությամբ լուծումներ են փնտրում, բայց փաստ է, որ դրանք դեռ չկան:
Փաստորեն իշխանության` ավելի վաղ «սղցրած» ևս մեկ «ռեֆորմ» մինչ այդ հնչեցրած խոստումների շրջանակում չէ»: