|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սննդամթերքի անվտանգությունը մեզ համար էական նշանակություն ունի, եւ մեր կանոնները պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտներին, որպեսզի մեր առջեւ բացվեն եվրոպական շուկաները. այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա իր մտահոգությունն է հայտնել ամիսներ առաջ Եվրամիության պահանջով պանրի շուկայում իր վերահսկողական ծառայության իրականացրած ստուգումների կապակցությամբ, որոնց արդյունքում լրջագույն խախտումներ են հայտնաբերվել, ըստ վարչապետի` վտանգավոր ու մտահոգիչ:
«Մենք բյուջեից գումարներ ծախսեցինք, տասնյակ խանութներից հավաքագրեցինք պանիրը եւ անցկացրինք լաբորատոր ստուգումներ: Արդյունքները խիստ մտահոգիչ էին: Համապատասխան պատժամիջոցներ ու հանձնարարականներ կիրառվեցին այն ժամանակ»,-ասաց վարչապետը` անհրաժեշտ համարելով, որպեսզի 6 ամիս անց կրկին ստուգումներ իրականացվեն, որ պարզ լինի` խախտումներն ու թերությունները վերացե՞լ են, թե՞ ոչ: