|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քուվեյթի ցամաքային զորքերի զինծառայողներ են տուժել երկրի ռազմական օբյեկտներին իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով։
Ինչպես փոխանցում է Kuwait Times-ը, Քուվեյթի ԱԳՆ-ից հայտնել են, որ հարվածի տակ են հայտնվել մի քանի ռազմական օբյեկտներ և ճամբարներ, ինչպես նաև էլեկտրակայան և ջրի մաքրման կայան: Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են մի քանի էներգաբլոկներ։
Գերատեսչությունը Քուվեյթի ուղղությամբ Իրանի հարվածներն անվանել է միջազգային իրավունքի խախտում՝ նախազգուշացնելով, որ Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը և խաթարում Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը: