|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մոսկվան իր գործողություններով սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում կայունության պահպանման համար. հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանիի հետ հանդիպումից հետո. հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Վրաստանը և ՆԱՏՕ-ն անհանգստացած են Ռուսաստանի անվտանգության քաղաքականությամբ: Այս տարածաշրջանում Ռուսաստանը հաճախ օգտագործում է ուժի սպառնալիք և սպառնում է կայունության պահպանմանը ինչպես Վրաստանում, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներում, օրինակ՝ Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում», - ասել է Խավիեր Կոլոմինան:
Կոլոմինան հաջորդել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականի դեկտեմբերից:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում էր, որտեղ նա հանդիպել էր այդ երկրի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ: