կարևոր
3523 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-02 12:58
Քաղաքական

Տարածաշրջանի աշխարհագրական ցանկացած փոփոխություն սպառնում է անվտանգությանն ու կայունությանը, սրում ճգնաժամը․ Իրանի ԱԽ քարտուղար

Տարածաշրջանի աշխարհագրական ցանկացած փոփոխություն սպառնում է անվտանգությանն ու կայունությանը, սրում ճգնաժամը․ Իրանի ԱԽ քարտուղար

Եվրոպայից հետո, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ուղեւորվել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Թեհրանում նա հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խոհրդի քարտուղար, գեներալ Ալի-Աքբար Ահմադիանի հետ։ Միրզոյանը իրանցի գործընկերոջը ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած հարձակման մանրամասները, որի հետեւանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում: 

Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին եւ ընդգծելով խաղաղության ու անվտանգության հաստատման համար բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությունը՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն սպառնում է անվտանգությանն ու կայունությանը, սրում ճգնաժամը։ Նա նաեւ նշել է՝ իր երկիրը պատրաստ է անհրաժեշտ հիմք ապահովել եւ հանդիպում անցկացնել տարածաշրջանի երկրների միջեւ: Պաշտոնակիցները կարեւորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը: 

Կողմերը քննարկել են նաեւ հայ-իրանական երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանի զարգացումներին առնչվող հարցեր, ընդգծել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Գրիգորյանը կոչ է արել անհապաղ ավարտել Իրանի հետ համատեղ տնտեսական, առեւտրային ու արդյունաբերական նախագծերը:

Հիշեցնենք՝ Գրիգորյանն օգոստոսի 7-ին հեռախոսազրույց էր ունեցել Ահմադիանի հետ ու նրան շնորհավորել անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ահմադիանը եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը, հետագային նշանակվել ԻՀՊԿ–ի միացյալ շտաբի ղեկավար։ Իսկ 2007 թվականից զբաղեցնում էր ԻՀՊԿ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնը։ Նա համարվում էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ամենամոտ մարդկանցից։