|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանումը. հայտնում է Новости Армения-ն: Նա նշել է, որ այդ սարսափեցնող գործողությունները սպառնում են տարածաշրջանի կայունությանը:
«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անզեն ուղղաթիռի կործանումը ցույց է տալիս մարդկային կյանքերի նկատմամբ Ադրբեջանի արհամարհանքը և ցուցադրում երկրի պատրաստակամությունը բռնության սադրիչ գործողություններ իրականացնել՝ ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար»,- ասել է Ադամ Շիֆը:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: