Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ողջունելով տիկին Բուլմանին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ դրանցում մեծ դեր են խաղում Հայաստանի և Գերմանիայի օրենսդիր մարմինների միջև ակտիվ փոխգործակցությունն ու շփումները։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելիք Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախագծին: Նախարար Նալբանդյանը նշեց, որ այս բանաձևի ընդունումը նշանակալի քայլ կլինի պատմական արդարության վերականգնման և նման հանցագործությունների կանխարգելման գործում: Այս առումով Բունդեսթագի փոխնագահն ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցմանը։ Նա հավելեց, որ կարևոր է, միշտ կենդանի պահելով անցյալի մասին հիշողությունը, ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Բունդեսթագի փոխնախագահի բնորոշմամբ Գերմանիայի օրենսդիր մարմինը պետք է գնահատական տա Գերմանական կայսրության դերին, քանի որ Գերմանիան այն ժամանակ եղել է Օսմանյան Թուրքիայի դաշնակիցը և չի կանխել կատարված ոճրագործությունները։
Հայաստանի արտգործնախարարն ու Բունդեսթագի փոխնախագահը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր։ Նախարար նալբանդյանն ընդգծեց, որ ս.թ. ապրիլին Հայաստանի Հանրապետեության Նախագահի՝ ԳԴՀ կատարած պաշտոնական այցելությունը, Գերմանիայի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներն ու դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լուրջ խթան հաղորդեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը։
Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում զրուցակիցներն անդրադարձան Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը՝ շեշտելով հանձնառությունների անվերապահ կատարման կարևորությունը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Բունդեսթագի փոխնախագահը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ գերմանական նախագահության առաջնահերթությունների իրագործման, ԵԱՀԿ օրակարգային հարցերի շուրջ։