կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-31 16:56
Արցախ

Թեհրանի խաղաղության ծրագիրը հիմնվում է տարածաշրջանային երկրների, այդ թվում` Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցության վրա. Արաղչի

Թեհրանի խաղաղության ծրագիրը հիմնվում է տարածաշրջանային երկրների, այդ թվում` Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցության վրա. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման` Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով մեկնել է Անկարա, հանդիպել Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Անկարայում մենք Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ  բաց ու օգտակար քննարկում ունեցանք: Իրանը և Թուրքիան երկու հիմնական դերակատարներ են, որոնք անհերքելի դեր ունեն տարածաշրջանի խաղաղության և կայունության հարցում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արաղչին:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տրված հարցազրույցում նա ասել է, որ Թեհրանի խաղաղության ծրագիրը հիմնվում է «տարածաշրջանային երկրների, այդ թվում` Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցության վրա»։

Հոկտեմբերի 29-ին Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը Երևանում հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, իսկ հոկտեմբերի 30-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: