Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մեկնարկել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը՝ նպաստելու սահմանամերձ գոտիների կայունությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Երեկ դեսպան Պատրիկ Սվենսոնը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության մեկնարկին (#EUMA), որը ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում գործող քաղաքացիական առաքելության է։ Այն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անվտանգության իրավիճակը դիտարկելու և դրա մասին զեկուցելու նպատակ ունի:
Առաքելությունը կնպաստի Հայաստանի սահմանամերձ գոտիներում կայունությանը, վստահություն կառուցմանը և հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը՝ ապահովելով այնպիսի միջավայր, որը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԵՄ աջակցությամբ գործադրվող ջանքերին։
ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմը բաղկացած կլինի մոտավորապես 100 անձից, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդներ: Առաքելության օպերատիվ շտաբը կլինի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
Ուրախ ենք, որ տեղում դիտորդներ ունենալով, Շվեդիան ևս մասնակցում է այս առաքելությանը։