կարևոր
1057 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-01 21:37
Տարածաշրջան

Տարածաշրջանային, աշխարհաքաղաքական հիմնահարցերի շուրջ Բաքվի և Թեհրանի մոտեցումները տրամագծորեն տարբերվում են. Արամ Շահնազարյան

Տարածաշրջանային, աշխարհաքաղաքական հիմնահարցերի շուրջ Բաքվի և Թեհրանի մոտեցումները տրամագծորեն տարբերվում են. Արամ Շահնազարյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին մեկօրյա այցով գտնվում էր Բաքվում:

Ի՞նչ խնդիր լուծեց ԻԻՀ նախագահի այցը Բաքու իրանական կողմի համար, և որքանո՞վ էր այն շահեկան Ադրբեջանի համար: Արդյո՞ք սա երկկողմ հարաբերությունների վերանայում է, և Իրանը փորձում է չկորցնել իր դերը տարածաշրջանում: Եվ հաշվի առնելով, որ խոսվել է Իրանի՝ դեպի Նախիջևան ճանապարհ տալու մասին, թերևս, «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում կուլիսային և ոչ կուլիսային քննարկումներ են եղել:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:

– Բնականաբար, այցի գլխավոր նպատակներից երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների հնարավոր կարգավորումն էր։ Սակայն կարող ենք նշել, որ այդ ուղղությամբ հստակ և շոշափելի արդյունքների մասին խոսելն անիմաստ է։

- Միգուցե այցը նպաստի երկկողմ հարաբերություններում առկա կնճռոտ հարցերի ժամանակավոր, մասնակի հարթեցմանը և լարվածության թուլացմանը, այդուհանդերձ, մենք պետք է հաշվի առնենք այն փաստը, որ Թեհրան-Բաքու հարաբերություններում առկա խնդիրներն այնքան խորքային ու համակարգային են, որ դրանք հնարավոր չէ կարգավորել նմանատիպ այցերով։

Եվ մանավանդ, որ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական հիմնահարցերի հետ կապված՝ կողմերի մոտեցումները տրամագծորեն տարբերվում են։

Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նախագահ Փեզեշքիանի հայտարարությունը, որով հստակ հասկացնել տվեց՝ այդ հարցում Իրանի դիրքորոշումներում չկա որևէ փոփոխություն, որովհետև այդ միջանցք կոչվածն ուղղակիորեն հակասում է Իրանի անվտանգային կենսական շահերին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: