կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 10:30
Քաղաքական

«Բաց երկնքի մասին» պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը հարված է համաշխարհային կայունությանը. ՌԴ ԱԳՆ

«Բաց երկնքի մասին» պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը հարված է համաշխարհային կայունությանը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Վաշինգտոնից պարզաբանումներ է ակնկալում՝ «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու հայտարարությունների առնչությամբ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պայմանագրից դուրս գալը հարված է համաշխարհային կայունությանը, դա ազդարարում է անվտանգության սպառնալիքի մասին. «Россия 24» հեռուստաալիքի եթերում ասել է Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. «Դա առաջին հարվածը չէ միջազգային կայունությանն ու անվտանգությանը, որ հասցնում է ամերիկյան վարչակազմը» ու հիշեցրել, որ Վաշնգտոնը դուրս է եկել նաև Հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման մասին պայմանագրից, Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից, ինչպես նաև հրաժարվել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վավերացումից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկիրը դուրս է գալու «Բաց երկնքի մասին» պայմանագրից. «Կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, սակայն Ռուսաստանը հավատարիմ չի մնացել պայմանագրին: Քանի դեռ դա այդպես է, մենք դուրս կգանք: Սակայն շատ լավ հնարավորություն կա, որ մենք կարող ենք հասնել նոր համաձայնագրի կամ ինչ-որ բան կանենք, որպեսզի կրկին միասին վերադարձնենք այդ պայմանագիրը», - ասել էր նա։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հստակեցրել էր, որ Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից 6 ամիս հետո։