կարևոր
916 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-08 22:28
Աշխարհ

Թրամփի այսօրվա հայտարարությունները ոչ թե ուժի նշան են, այլ ճնշման քաղաքականության ձախողման ընդունում. Իրանի փոխարտգործնախարար

Թրամփի այսօրվա հայտարարությունները ոչ թե ուժի նշան են, այլ ճնշման քաղաքականության ձախողման ընդունում. Իրանի փոխարտգործնախարար

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ Իրանին նոր հարվածներ հասցնելու սպառնալիքներով, վկայում են ոչ թե Վաշինգտոնի ուժի, այլ Թեհրանի նկատմամբ ճնշման քաղաքականության ձախողման մասին:

«Թրամփի այսօրվա հայտարարությունները՝ իրանցի ժողովրդին վիրավորելուց մինչև նոր հարձակումների սպառնալիքներ, ոչ թե ուժի նշան են, այլ այն քաղաքականության ձախողման ընդունում, որը տարիներ շարունակ հիմնված է եղել ուժի, պատժամիջոցների ու սպառնալիքների վրա և չի կարողացել ծնկի բերել իրանցի ժողովրդին», – X սոցիալական ցանցում գրել է Ղարիբաբադին՝ ընդգծելով, որ Թրամփի հետ անհրաժեշտ է խոսել այն լեզվով, որն իբր նա հասկանում է։

«Հանցագործ և մարդասպան Թրամփի հետ պետք է խոսել իր իսկ լեզվով: Թվում է, թե ուժի լեզուն նա ամենից լավ է հասկանում»,- հավելել է Իրանի ԱԳՆ փոխնախարարը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր.

«Այն, ինչ տեղի կունենա Իրանում, շատ արագ կլինի։ Մենք երկարաժամկետ գործընթացի չենք ձգտում»։