Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Աշխարհը պետք է վերադառնա Իրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությանը՝ «այն ավելի ժողովրդավարական երկիր դարձնելու համար», հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը շաբաթ օրը Փարիզում կայացած «իրանական ընդդիմության» միջոցառման ժամանակ։, հայտնում է Reuters-ը։
«Այս ճնշումը ոչ միայն կինետիկ, ոչ միայն ռազմական ուժն է, այլ պետք է լինի նաև տնտեսական և դիվանագիտական», - հայտարարել է Քելոգը:
Ըստ նրա, «Իրանը դեպի լավը փոխելու հնարավորություն կա, բայց այս հնարավորությունը հավերժ չի լինելու»։
«Մենք պետք է օգտվենք այն թուլությունից, որը հիմա տեսնում ենք։ Հույս կա, բայց պետք է նաև գործողություններ լինեն»,- ասել է նա։
Թրամփն ավելի վաղ խոստացել էր վերադառնալ իր նախորդ պաշտոնավարման ժամանակ վարած քաղաքականությանը, որի նպատակն էր ոչնչացնել Իրանի տնտեսությունը, որպեսզի «երկրին ստիպի միջուկային, բալիստիկ հրթիռների ծրագրերի և տարածաշրջանային գործունեության շուրջ բանակցություններ սկսել»: