|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԱԺ նախագահի մոտ բոլոր խմբակցությունների մասնակցությամբ կայացած քննարկմանը, որի ընթացքում քննարկվել է վարչապետի առաջարկը, նաև խոսելով այն մասին, որ եռյակը հրաժարվել է բովանդակային քննարկումների մասնակցել` այդ առաջարկի հետ կապված, ասաց. «Քաղաքական երկխոսության մերժումը դրական երեւույթ չէ: Առհասարակ, երկխոսությունը մերժում են նրանք, ովքեր ասելիք եւ անելիք չունեն քաղաքական դաշտում: Մերժումը մարգինալների գործելաոճն է»:
Նրա համոզմամբ` լուրջ քաղաքական ուժը, որը մտահոգված է երկրում բարեփոխումների իրականացմամբ, ոչ թե սեփական փոքր դերակատարումն է ցանկանում ավելացնել, պետք է գնա երկխոսության: «Երկխոսությունը նրա համար է, որ իշխանությունն ու ընդդիմությունը մոտեցնեն իրեն տեսակետերը` հասարակության խնդիրները լուծելու համար: Եթե դու ուլտիմատումներ ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում` դա մարգինալության նշան է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը: