Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայում ավելի ու ավելի շատ ծնողներ են դիմում խորհրդատվական կենտրոններին, քանի որ նրանց քրիստոնյա երեխաները ցանկանում են ընդունել իսլամ, որպեսզի դպրոցում չդառնան մերժված։ Այս մասին գրում է գերմանական Bild թերթը՝ վկայակոչելով պետական անվտանգության պաշտոնյային։
Պետական անվտանգության ծառայության աշխատակիցը հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել է գերմանական դպրոցներում մահմեդական երեխաների դաժանության դեպքերի մասին։ Ըստ նրա, իրավիճակը գնալով վատթարանում է. «Վերջին ութ տարիների ընթացքում դպրոցներում մահմեդական երիտասարդության և երեխաների համամասնությունը զգալիորեն աճել է, քրիստոնյա երեխաները փոքրամասնություն են դառնում խոշոր քաղաքների դպրոցներում»։
Նա նաև նշել է, որ շատ դեպքերում մահմեդական տղաներն իրենց շատ սպառնալից ու ագրեսիվ են պահում:
Նշվում է, որ Բոննի միջնակարգ դպրոցներից մեկում մուսուլման աշակերտները բռնության են ենթարկել իրենց ընկերներին՝ փորձելով պահպանել հագուստի որոշակի կանոնները դպրոցի բակում և ֆիզկուլտուրայի դասերին, իսկ Նոյսում որոշ աշակերտներ ցանկացել են հանդես գալ որպես «շարիաթի ոստիկանություն» և կիրառել իսլամական կանոնները։ Վերջին դեպքի կապակցությամբ պետական անվտանգության ծառայությունը ստիպված է եղել հետաքննություն անցկացնել։
Բացի այդ, ըստ գերմանական Focus ամսագրի, Քյոլնում են եղել իսլամի բռնի տարածման դեպքեր։ 2022 և 2023 թվականներին Քյոլնի դպրոցներում հայտնի է մոտավորապես 20 միջադեպ՝ կապված իսլամացման հետ։