|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները միջուկային գործարքի վերականգնման և ԱՄՆ պատժամիջոցների ամբողջական վերացման շուրջ։ Այս մասին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին, որի խոսքերը մեջբերում է IRIB պետական հեռուստաալիքը։
«Թեհրանը վճռական է բանակցություններ վարել ճնշող և անօրինական պատժամիջոցների ամբողջական և արդյունավետ վերացման շուրջ, որպեսզի երաշխավորի Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորումը»,- ասել է նա։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը ստորագրեցին JCPOA-ն: Գործարքը ներառում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի կողմից միջուկային զենք չստանալու երաշխիք: 2018 թվականի մայիսին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց միակողմանիորեն դուրս գալ գործարքից և վերականգնել Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։
Վիեննայում բանակցություններ են ընթանում JCPOA-ի վերականգնման և Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման շուրջ։ Վեցերորդ փուլն ավարտվել է հունիսի 20-ին։